Ղարաբաղյան շարժում

a

1988թ. փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը՝ արտահայտելով Լեռնային Ղարաբաղի ճնշող մեծամասնությունը կազմող հայ բնակչության ցանկությունը, դիմեց Ադրբեջանական և Հայկական խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով լուծել ԼՂԻՄ-ի Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանի կազմում ընդգրկելու հարցը։ Արցախահայության արդարացի պահանջը լայն պաշտպանության արժանացավ Հայաստանում, հանրապետության Գերագույն խորհուրդը դրական պատասխան տվեց դիմումին։ Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը մերժեց արցախահայության դիմումը։ Փետրվարյան դեպքերը սկիզբ դրեցին մի շարժման, որը հայտնի է որպես «ղարաբաղյան շարժում»։ Այն խթանեց Հայաստանում սկսված և հարաճուն զարգացող ժողովրդավարական շարժումը։ Շուտով ձևավորվեց Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), որն իր առջև խնդիրէր դնում ոչ միայն լուծել ղարաբաղյան հիմնահարցը, այլ նաև հասնել Հայաստանի անկախությանը և վերափոխել երկրի քաղաքականհասարակական կարգերը։

Ղարաբաղյան շարժման առաջացումը խիստ անհանգստացրեց Խորհրդային Միության ղեկավարությանը, քանի որ այս ժողովրդավարական շարժումը կարող է վարակիչ օրինակ հանդիսանալ կայսրության այլ շրջանների համար։ Խորհրդային Միության պետական անվտանգության մաևմինները, օգտագործելով ադրբեջանական ազգայնամոլներին, կազմակերպեցին հայ բնակչության ջարդեր Սումգայիթում (1988թ. փետրվար), Ադրբեջանի այլ վայրերում, ապա Բաքվում (1990թ. հունվար), որին զոհ դարձան հարյուրավոր հայեր։ Այս ջարդերից հետո շուրջ 400հզ. հայեր ստիպված թողեցին Ադրբեջանի հայաբնակ վայրերը և նրանց զգալի մասը տեղափոխվեց Հայաստան։ Շուտով Ադրբեջանը դիմեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, մեծ վնաս պատճառելով Հայաստանի և Ղարաբաղի տնտեսությանը։

Ադրբեջանում տեղի ունեցած արյունոտ դեպքերին չտրվեց հստակ քաղաքական գնահատական։ Ավելին, երբ 1990թ. մայիսին Հայաստանում կայացած ընտրություններից հետո իշխանության գլուխ անցան ժողովրդավարական ուժերը և կոմունիստական վարճակարգը վերացվեց, կենտրոնն ավելի բացահայտորեն սկսեց օժանդակել Ադրբեջանին, ուր դեռ պահպանվել էին կոմունիստական կարգերը։ 1991թ. գարնանն Ադրբեջանի իշխանությունները՝ խորհրդային բանակի մասնակցությամբ իրագործեցին Շահումյանի և Խանլարի շրջանների մի շարգ հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանումը։

Հայաստանի անկախացման գործընթացի սկզբնավորմամբ և դրա հետևանքով իրական անկախության ձեռքբերմամբ Արցախի հիմնախնդիրը հայտնվեց միջազգային հասարակայնության ուշադրության կենտրոնում։ Բազմաթիվ երկրների տարբեր կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գոչծիչներ հանդես եկան ի պաշտպանություն արցախահայության իրավունքների, կոչ արեցին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել քաղաքական միջոցներով։ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հատուկ բանաձևեր ընդունեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Այդ փաստաթղթերում նշվում է, որ Արցախում ոտնահարվում են հայ բնակչության ազատությունները, նրա ինքնորոշման իրավունքը։

http://hy.wikipedia.org/wiki/%D5%82%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4

Մեր ծննդյան օրը

113

Սեպտեմբերի 21-ին՝ անկախության 21-րդ տարեդարձին, մենք 12-1 դասարանի աշակերտներս, Տիկին Ելենայի հետ գնացել էինք հաղթահարելու Ս. Հովհաննեսի սարը:

Առավոտյան ժամը 8:30 բոլորս մի մարդու պես գտնվում էինք դպրոցի բակում: Երբ շարժվեցինք, մի քանի րոպե անց հիշեցինք, որ մոռացել ենք Գևորգին (կներես): Բայց ինչ արած վերադառնալ չէինք կարող:

Մինչև ս. Հովհաննես հասնելը, մեզ փ.Մանթաշ գյուղում սպասում էին մեր հասակակիցները: Դիմավորեցին, ներկայացրեցին իրենց դպրոցը: Դե իհարկե, մենք էլ մեր հերթին պատմեցինք ու նրանց ծանոթացրինք մեր դպրոցի և «Դասարան անիվների վրա» ծրագրի մասին: Վերջինիս շրջանակներում նրանց գրքեր նվիրեցինք:

Դրանից հետո տեղի ունեցավ ընկերական ֆուտբոլային հանդիպում, ինչպես նաև ընկերական շատ այլ խաղեր:

Սոված էինք… Նրանց ուղեկցությամբ շտապեցինք մի հարմար տեղ գտնել նախաճաշելու համար:

Ջրի ափին, քամու մեղմ ալիքներով ու ջերմ մթնոլորտում անցավ ժամանակ, նկարվեցինք ու բարեկամական կապեր հաստատեցինք փ. Մանթաշի երեխաների հետ: Արդեն ուշ էր պիտի հրաժեշտ տայինք միմյանց, քանի որ պետք է սար բարձրանայինք:

Գնում էինք մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ:

Որտեղ կարող էինք մեքենայով գնացինք, որտեղ կարող էինք քայլելով, որտեղ էլ չէինք կարող քայլելով ծռված գնացինք:Մի մաս դժվարությամբ, բայց հպարտությամբ բարձրացա՜նք… Հասա

՜նք, վերջապես տեղ հասանք…. Ու՜…. Սկսվեց խենթությունները:

Հենց այնտեղ՝ բարձունքում, պարեցինք, երգեցինք, նկարվեցինք, ծածանեցինք մեր եռագույնն ու այս անգամ ոչ թե բարձր տրամադրությամբ, այլ բարձր ոգով ու հայրենասիրությամբ իջանք սարից:

Իջանք ու ի՞նչ տեսնենք…

Մեզ՝ հոգնած ու ջրազրկված (որովհետև մեր մոտի ջուրը դեռ բարձրունքում էր վերջացել) երեխաներիս, սպասում էր ձմերուկ:

Մի լավ կերանք, նորից պարեցինք ու նստեցինք մեքենան:

Վերադառնալու ճանապարհին Ապարանում կանգնեցինք բոլորս այնտեղ տաք հաց գնեցինք ու եկանք:

Այսպիսի հրաշք ու հայրենասիրական ոգով ճամբորդություն դեռ չէինք ունեցել:

Վասիլի Լեոնտև

Վասիլի Վասիլևիչ Լեոնտև (Васи́лий Васи́льевич Лео́нтьев, 1906, օգոստոսի 5 – 1999, փետրվարի 5), ռուսական ծագմամբ ամերիկյան տնտեսագետ, 1973-ի Նոբելյան մրցանակատեր տնտեսագիտության գծով։

Ծնվել է Մյունխենում։ Նրա հայրը Պետերբուրգի համալսարանի աշխատանքի էկոնոմիկայի պրոֆեսոր էր։ Տասնչորսամյա Վասիլին, վերջացնելով գիմնազիան, 1921-ին ընդունվել է Պետրոգրադի համալսարան, ուր ուսումնասիրել է փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Լայն հետաքրքրություններով օժտված պատանին 1925-ին ավարտել է համալսարանի քառամյա դասընթացը և ստացել տնտեսագետի դիպլոմ։ Բազմաթիվ լեզուների տիրապետելով նա այնուհետև զբաղվել է համաշխարհային տնտեսագիտական գրականության ուսումնասիրմամբ։

Լեոնտևը նաև զբաղվել է տնտեսության աշխարհագրությամբ, ապա, հետազոտություններ կատարելու նպատակով, տեղափոխվել Գերմանիա։ Այնտեղ նա դոկտորական թեզ է պաշտպանել ռուսական ծագում ունեցող Վլադիրմիր Բորտկևիչի ղեկավարությամբ։ Թեզը նվիրված էր ժողովրդական տնտեսությանը որպես անընդհատ գործընթացի։ Դոկտորի կոչում է ստացել 1928-ին։ Լեոնտևի տնտեսագիտական մտածողությանը էապես նպաստել է նրա մաթեմատիկական պատրաստվածությունը։ Նրա առաջին գիտական հոդվածը նվիրված է եղելԽՍՀՄ-ի 1923-24-ի ժողտնտեսությանը և տպագրվել է խորհրդային «Պլանային տնտեսություն» ամսագրում։

1929-ին Լեոնտևը գործուղվել է Չինաստան որպես տնտեսագետ-խորհրդական։

1931-ին ամերիկյան ականավոր տնտեսագետ Ու. Միտչելի հրավերքով նա մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխատանք է ստացել Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոում (National Bureau of Economic Research)։

1932-ից Լեոնտևը քաղաքատնտեսություն է դասավանդել Հարվարդի համալսարանում, որտեղ կազմակերպել է «Տնտեսագիտական հետազոտությունների Հարվարդայան նախագիծ» գիտական կոլեկտիվը։ Ոչ ուշ նրա մոտ են մեկնել նաև նրա ծնողերը։ «Տնտեսագիտական հետազոտությունների Հարվարդայան նախագիծը» նա ղեկավարել է մինչև իր կյանքի վերջը։ Այդ ծրագրի իրագործման արդյունքում մշակվել են բազմաթիվ գծային հավասարումներ, ստեղծվել է բարդ մաթեմատիկական ապարատ` «Ծախսեր-արտադրություն» բանաձևին համապատասխան։ Դրանց լուծումը պահանջել է լուրջ հաշվողական տեխնիկա։

1973-ին իր հետազոտությունների համար Լեոնտևը արժանացել է Նոբելյանի մրցանակի։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրներով` կապված արտադրական թափոնների արդյունքում միջավայրի աղտոտման հետ։

1975-ին Լեոնտևը Նյու Յորքի համալսարանում կազմակերպել է և մինչև 1986-ը ղեկավարել տնտեսագիտական համալսարանը։

ՄԱԿ-ի շրջանակներում զբաղվել է համաշխարհային տնտեսության զարգացման հիմնարար խնդիրներով։ Այդ հետազոտությունների արդյունքները նա ամփոփել է «Համաշխարհային տնտեսության ապագան» գրքում (1977)։

Հովհաննես Թումանյանի ուղևորությունները

Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ եղել է կենսական ու առաջնակարգ: Ներսիսյան դպրոցից հեռացավ առանց նույնիսկ չորրորդ դասարանն ավարտելու, հետագայում էլ, չնայած իր բուռն ցանկությանը, հնարավորություն չունեցավ շարունակելու ընդհատված ուսումը:

1895 թ. նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն` Բորժոմ-Ախալցխա-Ախալքալաք-Ալեքսանդրապոլ -Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով: Նրա խնդիրն է եղել հիշյալ վայրերում կազմակերպելու «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր կամ «տեղական կոմիտեներ»: Դրանք Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կազմակերպություններ էին:

Դեպի Կարս կատարած ուղևորության ժամանակ, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում Թումանյանը առիթ է ունենում հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության, հասարակության, ժողովրդի ներկայացուցիչների հետ, որոնցից շատերն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելով բանաստեղծին արտահայտում են իրենց սերն ու հարգանքը նրա նկատմամբ: Նամակներից մեկում Թումանյանը խոսելով իր համար անակնկալ այդ վերաբերմունքի մասին, գրել է.«Ճանապարհին պատիժներից շատ պատիվներ եմ առել…Ուղիղն ասած`ես չգիտեի, թե այսքան ուշադրության արժանացած կլինեմ: Խեղճ ժողովուրդ, որ յուր աղքատությունով էլ է ուրախանում»: Ալեքսանդրապոլում Թումանյանը մի շաբաթ հյուրընկալվում է Իսահակյանի հայրենի հարկի տակ:

1896-ին, Արսեն Ղլտճյանին գրած մի նամակում, Թումանյանը ցանկություն է հայտնում մի նոր ուղևորություն կատարելու, տեսնելու գաղթականներին: «Ես սաստիկ ցանկանում եմ ճանապարհորդություն անել դեպի Իգդիրի կողմերը, Երևանի նահանգում, և գյուղերում ու ճանապարհներին տեսնել պանդուխտներին: Թեև ձմեռը խիստ է, բայց ցանկությունս այնքան մեծ է, որ ոґչ մի ձմեռ արգելք չի կարող լինել. միայն փողի խնդիր կա: Տեսնենք ինչպես է լինում, թե չեղավ, շատ կվշտանամ»: Հավանորեն հենց «փողի խնդիրն» է արգելք եղել, որ բանաստեղծը չի իրականացրել իր այդ մտադրությունը:

Հայաստանի խորհրդայնացման տարիներին անգնահատելի էր Թումանյանի կատարած դերը: 1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով, բազմաթիվ այլ գործիչների հետ բանաստեղծը եկել է Երևան Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: «Նա հրաժարվում էր, խնդրում իրեն ազատ թողնել, որպեսզի գրականությամն զբաղվի», մտաբերել է հետագայում Լեոն: Սակայն շրջելով Երևանի փողոցներով, տեսնելով ծանր ու դաժան պատկերներ մյուս օրը ժողովի ժամանակ բանաստեղծն ասում է. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջինն էր, որ Թումանյանը հասցրեց անել իր ժողովրդի համար:

Հայ ժողովրդի մեծ բանաստեղծի բազմափորձ ու իմաստուն կյանքի ճանապարհին արտասահմանյան ուղևորության շատ առիթներ են եղել, բայց միայն մեկ անգամ և այն էլ` իր կյանքի նախավերջին տարում, անհետաձգելի ու կենսականորեն անհրաժեշտ եղավ նրան ուղևորվելու արտասահման` Կ. Պոլիս, որն այն ժամանակ արևմտահայության խոշոր կենտրոն էր: Այդ ուղևորությունը տեղի է ունեցել 1921 թ. հոկտեմբերի վերջերից մինչև դեկտեմբերի 22-ը: Մոտ երկամսյա այդ ուղևորությունը, իր ծրագրերով ու խնդիրներով, մեծ բանաստեղծի (սովետական շրջանի) հանրային քաղաքական գործունեության ամենանշանակալից փաստն է, որը բնութագրում է նրան որպես իր մայր ժողովրդի պատմական ճակատագրի հետ կենսականորեն կապված գրողի ու հասարակական գործչի: Նրա այս կարճատև ուղևորությունը բախտորոշ նշանակություն ունեցավ նորահաստատ կազմակերպության` ՀՕԿ-ի հետագա գործունեության համար,

Թումանյանի ուղևորությունը նշանավորվում է նաև պոլսահայ գրական-գեղարվեստական կյանքի համար մի կարևոր նախաձեռնությամբ` Հայ արվեստի տան (Հայարտուն) կազմակերպումով: Պոլիսը արևմտահայ գրականության ու արվեստի ամենախոշոր կենտրոնն էր, բայց չկար մի ընդհանուր մարմին` կազմակերպություն, որը միասնական ծրագրերով համախմբեր բոլոր գրողներին ու արվեստագետներին ` նպաստելու ազգային գեղարվեստական մշակույթի զարգացմանը: Թիֆլիսի Հայարտան օրինակով` Թումանյանի նախաձեռնությամբ 1921 թ. դեկտեմբերին հիմնադրված Պոլսի Հայարտունը այդ համախմբող կենտրոնն էր դառնալու: Թումանյանի գործունեությունը որպես ՀՕԿ-ի նախագահի տևել է ավելի պակաս, քան մեկ տարի, բայց անգնահատելի է նրա մատուցած ծառայությունը հայրենիքին, իսկ արտասահմանյան երկամսյա ուղևորությունը նրա հարուստ կյանքի ամենապայծառ էջերից մեկն է. «Ես միայն սկսեցի, հիվանդությունս խանգարեց…»,-տխրությամբ ասել է բանաստեղծը, որ ի վիճակի չի եղել շարունակելու իր սկսածը: http://blognews.am/arm/news/30361/hovhannes-tumanyan.html http://elenasargsyan.wordpress.com/2012/10/10/%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80/